«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

Կմիանան սրբազան պայքարին, եթե Բագրատ Սրբազանը խոստանա, որ նախկինները երբեք և ոչ մի պայմանով իշխանության չեն գա

Կմիանան սրբազան պայքարին, եթե Բագրատ Սրբազանը խոստանա, որ նախկինները երբեք և ոչ մի պայմանով իշխանության չեն գա
04.06.2024 | 09:14

Հունիսի 3-ին երկու, այսպես կոչված, քաղաքական «գործիչներ» հանդես եկան հարցազրույցներով ու հայտարարություններով։

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինքը կմիանա սրբազան պայքարին, եթե Բագրատ Սրբազանը խոստանա, որ նախկինները երբեք և ոչ մի պայմանով իշխանության չեն գա։

Ավետիք Չալաբյանը համարյա նույնն ասաց, պարզապես երաշխիքներ են պետք, որ նախկինները անգամ արտահերթ ընտրությունների դեպքում իշխանության չեն գա։

Եվ հաջորդ պահանջը` Սրբազանը թող ներկայացնի իր կազմելիք ժամանակավոր կառավարության բոլոր անդամներին, սկսած փոխվարչապետերից ու արտաքին գործերի նախարարից։

Մարուքյանին անրադառնալու կարիք չկա։ Նրա մասին կխտարը ԱԺ ամբիոնից ասել է, ավելացնելու շատ բան կա, սակայն իմաստ չունի։ Մեռելներին չեմ անրադառնում։

Չալաբյան Ավետիքը խոսում է որպես ընդդիմադիր, սակայն կրկնում է Մարուքյանի մտքերը։

Մի պարզ հարց Չալաբյանին։

Դու քանի՞ մարդ ես կարողանում գեներացնել, քանի՞ հետևորդ ունես, որ քեզ իրավունք ես վերապահում պահանջներ ներկայացնել մարդու, ով ներկա Հայաստանում ունի ամենաբարձր վարկանիշը։

Մի մարդու, ում հավատում ու վստահում են հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ